12 Փետրվար 2024 | 17:08
Թյուրըմբռնում ու իրազեկվածության պակաս․ պատասխանատուներն անդրադարձել են «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի շուրջ բարձրացված աղմուկին
Հանրապետության դպրոցներում 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու կարևոր հարցերի մի շարք ուղղություններով՝ սնուցում և ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն և այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։ Աշակերտները հիմնական դասացուցակով նախատեսված ժամերից հետո մասնակցում են խմբակի դասերին։ Խմբակի դասընթացները տնային աշխատանքներ չեն նախատեսում, …