Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ և Եգիպտոս

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը պաշտոնական այցով լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ Էրդողանը փետրվարի 13-ին որպես հյուր Դուբայում մասնակցելու է «Ապագա կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարությունների համաժողովին։ Ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների պետական ​​և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական ​​և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։ Նախատեսված են նաև Էրդողանի բանակցություններն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահիանի հետ։

Հաղորդվում է, որ Կահիրեում Էրդողանի բանակցությունները կենտրոնանալու են Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների ակտիվացման համատեքստում ձեռնարկվելիք քայլերի վրա։

Առաջիկա խորհրդակցությունների օրակարգում է մտքերի փոխանակումը գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ խնդիրների, մասնավորապես՝ Գազայի հատվածում և Պաղեստինի տարածքներում Իսրայելի ագրեսիայի շուրջ։

Նշենք, որ Եգիպտոսն ու Թուրքիան նախորդ տարի են որոշել դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը բարձրացնել դեսպանի մակարդակի։ Երկու երկրները դեսպաններ չունեին 2013 թվականից։ Դրանից հետո երկրների ղեկավաներն առաջին անգամ հանդիպել էին Դոհայում 2022 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Թուրքիան համաձայնել է Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր վաճառել։

Էմմա Չոբանյան