Հութիները հայտնել են Կարմիր ծովում ամերիկյան նավի վրա հարձակման մասին

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը հարձակվել է Կարմիր ծովում Star Iris առևտրային նավի վրա, որը, ըստ հարձակվողների, պատկանում է Միացյալ Նահանգներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են օգտագործել Կարմիր ծովում ամերիկյան Star Iris նավի վրա հարձակվելու համար: Հարվածը եղել է ուղիղ և ճշգրիտ»,- ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերին կից գործող ծովային առևտրային համակարգող կենտրոնը (UKMTO) հայտնել էր, որ անանուն առևտրային նավի վրա հարձակվել են Մոչա նավահանգստային քաղաքից 40 ծովային մղոն հարավ։ Գերատեսչության տվյալներով՝ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն անձնակազմը չի տուժել։

Marine Traffic ծառայության տվյալներով՝ Մարշալյան կղզիների դրոշով նավարկող Star Iris բեռնատար նավը հունվարի 12-ին դուրս է եկել բրազիլական Վիլա դու Կոնդե նավահանգստից։ Վերջին անգամ նավը գտնվելու վայրի մասին տվյալներ է փոխանցել փետրվարի 12-ին՝ Կարմիր ծովի կենտրոնական հատվածից։

Գազայի հատվածում հակամարտության սրացումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տալու հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով՝ մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողության դադարեցումը։