ԱԹՍ-ների հարձակումից հետո Ուկրաինայում առանց էլեկտրականության է մնացել 29 հազար բաժանորդ

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը երկուշաբթի առավոտյան որոշ մանրամասներ է հայտնել կիրակի ուշ երեկոյան «շահեդների» գրոհի հետևանքների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լիսակի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Պավլոգրադի մարզում 29 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, Տերնովկա քաղաքում էլ 10 հազար բնակարանի և առանձնատուն մնացել է առանց ջրամատակարարման։

«Ուկրէներգո» ընկերությունը երկուշաբթի առավոտյան հայտնել է, որ գիշերային գրոհի ժամանակ Ռուսաստանի կողմից արձակված «շահեդները» հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանին, ինչի հետևանքով երկու շրջանների սպառողները հոսանքազրկվել են։

Սերգեյ Լիսակը Telegram-ում հայտնել է, որ Պավլոգրադսկի շրջանում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել, իսկ Նովոմոսկովսկի շրջանում՝ մեկ հրթիռ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 12-ի գիշերը ՌԴ-ն Ուկրաինայում թիրախների ուղղությամբ 17 ԱԹՍ է արձակել, որոնցից 14-ը խոցվել են։