Իսրայելի բանակը հայտնել է Ռաֆայում երկու պատանդների ազատ արձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից երկու իսրայելացի պատանդ է ազատ արձակվել։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի (IDF) մամուլի ծառայությունը, գրում է DW-ն։

«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված երկու իսրայելցի պատանդներ՝ Ֆերնանդո Սիմոն Մարմանը (60 տարեկան) և Լուիս Հարը (70 տարեկան), գիշերվա ընթացքում ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդիկ իրենց լավ են զգում, հոսպիտալացվել են բուժզննման համար։

Փետրվարի 12-ի գիշերը իսրայելական ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Ռաֆահի վրա, մասնավորապես, Շիբաուրի շրջանում։ Al-Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ռմբակոծության հետևանքով մոտ հարյուր մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հեռուստաալիքի թղթակիցը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն առնվազն 50 հարված է հասցրել քաղաքին։

Haaretz-ի հաշվարկներով՝ 136 մարդ է մնացել Գազայի հատվածում, որոնք պատանդ են վերցվել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ է արձակվել 121 պատանդ։