Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների հայտ ներկայացրած 7 թեկնածու։ Այսպիսով՝ նախագահի աթոռի գլխավոր հավակնորդն արդեն շուրջ 20 տարի Ադրբեջանի անփոփոխ ղեկավար Իլհամ Ալիևն է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից։ Գրանցված մյուս թեկնածուներից մեկը Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ …

