Մոսկվան ծանր զրահատեխնիկայի կորուստներին կարող է դիմակայել ևս երեք տարի. զեկույց

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ռուսաստանը կորցրել է ավելի քան 3000 տանկ Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, որը համարժեք է նրա նախապատերազմական ամբողջ կարողությանը։ Պահեստում, սակայն, ունի ավելի ցածր որակի զրահատեխնիկայի պաշարներ՝ գալիք տարիների կորուստները փոխհատուցելու համար։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման հաշվարկներ է արել Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։

Դրա համաձայն, Ուկրաինան նույնպես մեծ կորուստներ է կրել 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից հետո, սակայն արևմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումները թույլ են տվել նրան պահպանել պաշարները՝ միաժամանակ բարելավելով որակը։

«Մոսկվան կարողացել է որակը փոխանակել քանակով՝ պահեստից հանելով հազարավոր հին տանկեր՝ երբեմն մինչև 90 մեքենա ամսական»,- ասվում է «Ռազմական հաշվեկշռի» ամենամյա զեկույցում:

Ռուսաստանի պաշարները նշանակում են, որ Մոսկվան «կարող է դիմակայել ևս երեք տարի ծանր կորուստներին և փոխարինել տանկերի կորուստը հին պաշարներից, թեև ավելի ցածր տեխնիկական մակարդակով, անկախ նոր սարքավորումներ արտադրելու իր կարողությունից»,- ասվում է զեկույցում։

Ըստ վերլուծաբանների՝ Ռուսաստանն ունի 1750 հիմնական մարտական տանկ՝ սկսած տասնամյակների վաղեմության T-55-ից մինչև ավելի ժամանակակից T-80 և T-90: Եվս 4000 տանկ պահվում է:

«Իրավիճակն ընդգծում է ռազմական փակուղու աճող զգացումը, որը կարող է պահպանվել 2024 թվականի ընթացքում»,- ասվում է զեկույցում: