Ում տարածքում է եղել ռազմական բախումը․ 4 կամավորականի կյանք խլած սադրանքի մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

4 զոհ և մեկ վիրավոր․ այսօր լուսադեմին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքն է։ Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջադեպը տևել է մոտ 4 ժամ։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնեց 2 զոհի մասին, ժամեր անց՝ ևս 2-ի։ Հրապարակվեցին նաև նրանց անունները՝ 42-ամյա Գագիկ Մանուկյան, 45-ամյա Արսեն Համբարձումյան, 50-ամյա Էդուարդ Հարությունյան, և ամենատարեցը՝ 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյան։

Երկրապահ կամավորակաների միությունը հայտնեց, որ բոլորը ԵԿՄ կամավորներ են եղել, իսկ վիրավորը 34-ամյա Ռուստամ Վարդանյանն է։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առավոտյան հայտնեց, որ դիերի մի մասը դուրս է բերվել, ինչը հարց էր առաջացրել՝ ո՞ւմ վերահսկողության տակ գտնվող տարածքում է տեղի ունեցել բախումը։ Ավելի ուշ Քոչարյանը փորձեց պարզաբանել։

Սադրանքի համար հակառակորդը դեռ երեկվանից է հող նախապատրաստում։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Հայաստանի ԶՈՒ-ն կրակ է բացել Զանգիլանի շրջանի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով  պետական սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն այսպես էր արձագանքել  ադրբեջանական կողմին։

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել»,- նշվել էր ՊՆ հաղորդագրության մեջ։

Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքից հետո Բաքուն հայտարարեց, թե այսպես ասած  ««Հատուցում» գործողություն է իրականացրել ի պատասխան փետրվարի 12-ին սահմանին տեղի ունեցածի։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Պաշտպանության նախարարության երեկ տարածած հաղորդագրությունը  սադրանքը կանխելու փոխարեն հակառակ ազդեցությունն է ունեցել։

Պաշտպանական գերատեսչությունը երեկ նշել էր, որ եթե քննության արդյունքում հաստատվի, որ հրամանը խախտվել է, ապա մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ասում է՝ վրդովված է  Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։ Ըստ նրա՝ եթե հայկական կողմը գրում է՝ քննություն է իրականացնում, նշանակում է՝ ընդունում է, որ ադրբեջանական ուժերի ներկայությունն օրինական է, և դա օկուպացված տարածք չէ։

Չնայած ադրբեջանական կողմի սադրանքներին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ հայկական կողմը մշտապես խոսում է խաղաղության հասնելու ձգտումներից։ Արդյո՞ք նման սադրանքներով է ուղեկցվելու խաղաղության դարաշրջանը․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը շեշտում է՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, և դա ակնհայտ է։

Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ․ Բաքվի սադրանքին այսպես է արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ շեշտելով՝ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցութունները: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմի հայտարարությունը գնահատում է «բացարձակապես անհիմն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան