15 օրից որոշ դեղեր չեն վաճառվի առանց էլեկտրոնային դեղատոմսի․ որքանով է համակարգը պատրաստ նոր կարգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Երևանի թիվ 14 պոլիկլինիկայի թերապևտ Շուշան Մանուկյանը «Արմեդ» համակարգով էլեկտրոնային դեղատոմս է մուտքագրում։ Մարտի 1-ից մի շարք դեղամիջոցներ գնելու համար անպայման պետք է էլեկտրոնային դեղատոմս պետք։ Խոսքը վերաբերում է հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, իմունային շիճուկներին և իմունոգլոբուլիններին, պատվաստանյութերին և միզոպրոստոլ պարունակող դեղերին։

ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանն ընդգծում է՝ այսօր հակաբիոտիկ օգտագործողների 60-70 տոկոսը դրա կարիքն ընդհանրապես չունի։ Իսկ թերապևտը պատմում է՝ հաճախ բուժառուները գալիսս են՝ արդեն դեղատան աշխատակցի կամ հարևանի խորհրդով տարբեր տեսակի հակաբիոտիկներ օգտագործած։

Ինչպե՞ս է գործելու մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգը․ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացին պետք է մոտենա այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված է, ներկայացնի իր գանգատները, իսկ բժիշկը բաց թողնի էլեկտրոնային դեղատոմս։ Դրանից հետո քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած դեղատուն, դեղատան աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և գնել բժշկի նշանակած դեղամիջոցը։

Նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը համոզված է, որ նոր փոփոխությունը կնպաստի ինքնաբուժմամբ զբաղվողների թվի նվազմանը։ Իսկ ինչպե՞ս է նախարարությունը վերահսկելու էլեկտրոնային դեղատոմսի կիրառումը։ Հարությունյանի խոսքով՝ գերատեսչությունը շարունակում է քննարկումներ իրականացնել դեղատների հետ, որոնք աստիճանաբար միանում են «Արմեդ» համակարգին։

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային։ Որքանով նոր կարգն արդյունավետ կլինի և քաղաքացիներն ու դեղատները կհետևեն դրան՝ դժվար է ասել։ Փաստ է, որ խնդրի կարգավորման փորձեր եղել են նաև նախկինում, բայց այդպես էլ արդյունք չեն տվել։ Օրինակ՝ դեռևս 2016-ի դեկտեմբերին ընդունված «Դեղերի մասին» օրենքով տուգանքներ էին սահմանվել առանց դեղատոմսի հակաբիոտիկների վաճառքի համար, սակայն մինչ օրս ցանկացած դեղատնից հնարավոր է ձեռք բերել այդպիսի դեղորայք՝ առանց բժշկի նշանակման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան