Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Միրզոյան

Լուրեր

12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:40
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:28
Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին
12.03.2026 | 12:21
ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
12.03.2026 | 11:33
Թիվ 160 դպրոցում թենիսի կորտեր ու բասկետբոլի դաշտ ենք կառուցելու. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսին, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ,

Հարգելի՛ պարոն Բոռել,

Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Կարևոր է ընդգծել, որ անցած տարին հատկանշական էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ինտենսիվ դինամիկայով, և ես ուրախ եմ այս ուղին շարունակել այսօր այստեղ՝ քննարկելով մեր ընդարձակ օրակարգը և նոր հեռանկարները։

Այսօր ունեցել ենք ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի արդյունավետ հանդիպում՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ բարեփոխումներին, մարդկանց միջև շփումներին, տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև անվտանգային խնդիրներին:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի շուրջ` կարևոր փաստաթղթի, որը շարունակում է լինել մեր հարաբերությունների հիմնաքարը և հիմք է ծառայում մեր բարեփոխումների ծրագրի համար: Դրա արդյունավետ իրականացումը մեր առաջնահերթություններից է, և ես ուրախ եմ, որ մենք անշեղորեն շարժվում ենք դեպի այդ նպատակը։ Անդրադարձել ենք բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջընթացին, որն ընդգրկում է կենսական ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատությունը, կրթությունը, կանաչ տնտեսությունը, ինչպես նաև միգրացիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Պարոն Բոռելի հետ նաև գոհունակությամբ արձանագրել ենք, որ գործընկերության խորհրդի նախորդ նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր ուղղություններով ու մեխանիզմերով:

Նախևառաջ՝ անվտանգության ուղղությունը. կցանկանայի նշել քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանին:

Տնտեսության վերաբերյալ. մինչ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել կիրարկել բոլոր առկա մեխանիզմներն՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծին Հայաստանի մասնակցության և Տնտեսական ու ներդրումային պլանի արդյունավետ իրականացման կարևորությունը։

Շարժունակության հարցերի վերաբերյալ. կցանկանայի շեշտել, որ Հայաստանը հավատացած է, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է մեկնարկել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Դա ընտրություն է, որը պետք է կատարել մեր ժողովուրդներին ավելի մերձեցնելու և վերջիններիս` մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու համար:

Հարգելի´ ներկաներ,

Այսօրվա հանգամանալից քննարկումը մեզ թույլ է տվել գնահատել այն, ինչ մենք արդեն արել ենք միասին, և բացահայտել նոր ուղիներ մեր գործընկերությունն ընդլայնելու համար, ինչպես նաև նախանշել Գործընկերության նոր առաջնահերթությունները:

Հարգելի´ գործընկերներ,

Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և դրանից դուրս առկա անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ մեր տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայր ստեղծելու ջանքերում։

Վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022թ. հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում, ինչպես նաև 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարված պայմանավորվածություններին: Շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և Խորհրդային միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները պետք է վերարտադրվեն տեղում։

Նաև ընդգծել եմ համաձայնեցված հիմնարար սկզբունքը, ըստ որի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ մտքեր ենք փոխանակել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա իրականացման շուրջ՝ որպես խաղաղության օրակարգի մաս և մեր տարածաշրջանում փոխկապակցվածությունը խորացնելու իրական հնարավորություն։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա նշյալ պայմանավորվածություններին։ Հայաստանն ունի նման քաղաքական կամք:

Հարգելի´ ներկաներ,

Քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերը։ Բարձր ենք գնահատում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ:

Մեր օրակարգում էին նաև հումանիտար խնդիրները, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների խնդրի լուծումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ ԵՄ գործընկերներին տեղեկացրել եմ նաև, որ առաջնորդվելով մարդասիրական նպատակներով և որպես վստահության ամրապնդման միջոց, Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հարցումների միջոցով պատրաստել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։ Հայցել եմ ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընգդծել Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի խորացնել Եվրոպական միության հետ գործընկերությունը, որը հիմնված է հավակնոտ օրակարգի վրա` ուղղված մեր քաղաքացիների իղձերի իրականացմանը և ավելի բարգավաճ Հարավային Կովկաս ունենալուն»։

Շնորհակալություն: