Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 5-ին կուսակցության համագումարում անցկացված ընտրություններում պարտվել է 49-ամյա Օզգյուր Օզելին։ CHP-ի խորհրդարանական խմբի նախագահ Օզելը ստացել է 812 ձայն, մինչդեռ Քըլըչդարօղլուն համագումարի երկրորդ փուլում մնացել է 536 ձայնով, որը վերջ է տալիս կուսակցության ղեկավարի պաշտոնում Քըլըչդարօղլուի 13-ամյա կառավարմանը։ Նրա հետ կապված կուսակցության ներսում դժգոհություններ …

