Ադրբեջանում տեղի է ունեցել Ալիևի երդմնակալության արարողությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում տեղի է ունեցել փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելիս ես երդվում եմ, որ հետևելու եմ Սահմանադրությանը, պաշտպանելու պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և արժանապատվորեն կծառայեմ ժողովրդին»,- Սահմանադրության և Ղուրանի վրա երդվել է Ալիևը։

Այսօր սպասվում է Ադրբեջանի կառավարության հրաժարականը։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի Սահմանադրական դատարանը պաշտոնապես հաստատել էր ընտրությունների Ալիևի հաղթանակը։ Ըստ ՍԴ որոշման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է 4մլն 967,795 ընտրող։

Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, որն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան