Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը: Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների …