26 Հոկտեմբեր 2023 | 09:48
Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է․ մեր վճռական աջակցությունը չի թուլանում․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին։ Մեր մշտական և վճռական աջակցությունը չի թուլանում»։ Հիշեցնենք, որ օրերս Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին։