Պուտինի ձերբակալման օրդերը տված դատավորը գլխավորել է Հաագայի դատարանը

Լուրեր

07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի նախագահ է դարձել ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն, որը մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերն էր տվել։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ականեն ընտրվել է մարտի 11-ին դատարանի անդամների քվեարկությամբ՝ երեք տարի ժամկետով։ Ականեի հետ ընտրվել են նաև նրա տեղակալները՝ իտալացի Ռոզարիո Այտալան և Բենինից Ռեյն Ալապինի-Գանսուն։

ՄՔԴ նախագահը և նրա տեղակալները կազմում են Նախագահությունը, որը, ըստ դատարանի հաղորդագրության, «առանցքային դեր է խաղում դատարանին որպես ամբողջություն ռազմավարական ուղղություն ապահովելու գործում»: Նախագահությունը պատասխանատու է նաև դատարանի անմիջական աշխատանքի համար։

Հավելենք, որ Ականեն և Այտալան եղել են ՄՔԴ երեք դատավորներից, որոնք 2023 թվականի մարտին ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի դեմ ձերբակալության օրդերը՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեղադրանքով:

Ռուսաստանում գործ է հարուցվել Ականեի և Այտալայի նկատմամբ՝ ապօրինի կալանավորում (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մաս) և օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա հարձակում նախապատրաստելու (Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մաս,  Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով) հոդվածներով: ՌԴ ՆԳՆ-ն դատավորների նկատմամբ հետախուզում է հայտարարել։