«Պրիվետ Ռոբ» արտահայտության համար 2001 թվականին առագաստ սրճարանում մահվան ելքով միջադեպի գործով եզրակացություն տված փորձագետ Շավարշ Գևորգյանի գործը դատարանում է։ Վերջինս մեղադրվում է 22 տարի առաջ գործի շրջանակներում կեղծ եզրակացություն տալու մեջ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Շավարշ Գևորգյանը, 2001թվականի մարտի 5-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործական կենտրոնի Երևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների …