Եգիպտոսում դեկտեմբերի 10-12-ն անցկացված համընդհանուր նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Արդյունքում նա առաջիկա վեց տարիներին կրկին կլինի Եգիպտոսի նախագահը։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը Կահիրեում ներկայացրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկրի սահմաններից դուրս և երկրի տարածքում համընդհանուր քվեարկության ժամանակ աս-Սիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ընտրողների 89,6%-ը, …

