ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գործադիր հրաման է արձակել, որով թույլատրվում է 6 միլիարդ դոլարի սառեցված իրանական ակտիվները Հարավային Կորեայից փոխանցել Կատար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի ստացած ծանուցումը։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի ընդհանուր պայմանները, որոնց համաձայն Իրանի կողմից կալանավորված ԱՄՆ հինգ քաղաքացիներին թույլատրվում …