Գնդակոծությունների ֆոնին Բելգորոդից 2800 երեխա է տարհանվել

Լուրեր

20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
Բոլորը

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է մարզից 2800 երեխաների տարհանման մասին, իսկ մինչև շաբաթվա վերջ ՌԴ այլ շրջանների ճամբարներ կուղարկվեն, ընդհանուր առմամբ, 9000 երեխաներ, գրում է «Կարևոր պատմություններ» տելեգրամ-ալիքը։

Գլադկովի խոսքով՝ մի քանի շրջաններ արդեն ընդունել են երեխաներին։

«Կալուգա, Պենզա, Տամբով, Աստրախան, Սամարա. երեխաներն արդեն այնտեղ են: Երեկ արդեն հասել են Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս»,- նշել է նա։

Նահանգապետը մարտի 19-ին հայտարարել է երեխաներին Բելգորոդ քաղաքից, Բելգորոդի, Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դուրս բերելու մասին՝ Ուկրաինայի կողմից հրետակոծությունների ֆոնին։

Այս տարվա մարտին Ուկրաինայի կողմից Բելգորոդի շրջանի հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն աճել է։ Այս ֆոնին՝ իշխանությունները սկսել են բնակիչներին ժամանակավորապես տարհանել շրջանից։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանում Բելգորոդի գնդակոծությունները։