Փետրվարի 23-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ 31 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերով, կառավարվող С-300 երեք հրթիռներով, «X-22» երկու թևավոր հրթիռներով և «X-31 П» հակատեղորոշիչ հրթիռով։ Current Time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ՌՕՈՒ հրամանատարությունը։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկ-Ախտարսկից, …

