«Ի՞նչն ապացուցենք, որ մարդը պիտի իր մերկությունը ծածկի՞»․ Սեդրակ Առուստամյանի փաստաբանը միջնորդեց թույլատրել վստահորդին նոր հաշվեհամարով աշխատավարձ ստանալ

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի նախկին տնօրեն, այժմ՝ խորհրդատու Սեդրակ Առուստամյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստին այսօր Առուստամյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը դատարանին Առուստամյանի կողմից նոր բացված բանկային հաշվեհամար ներկայացրեց՝ միջնորդելով թույլատրել, որ իր վստահորդը այս բանկային հաշվեհամարով ստանա աշխատավարձը։

Առուստամյանն այժմ երեք ընկերությունում է աշխատում։ Դատարանին հայտնեց, որ այդ երեք ընկերությունից իր աշխատավարձի չափը շուրջ 2 400 000 դրամ է կազմում։

Նա մի քանի գործով է անցնում, և հաշիվների վրա արգելանք է դրված, ու չնայած դատարանին ներկայացված հաշվեհամարը նոր է՝ դրա վրա նույնպես ավտոմատ կերպով արգելանք է տարածվում։

Փաստաբան Օհանյանն այժմ պնդում է, որ անձի կենսագործունեությունն ապահովող աշխատավարձի վրա արգելքը չի կարող տարածվել։ Փաստաբանն ասաց, որ «Անկանխիկ գործարքների մասին» օրենքի համաձայն՝ աշխատավարձն անկանխիկ եղանակով է փոխանցվում, բժշկական ծառայություների համար վճարները ևս անկանխիկ են կատարվում, և նշեց, որ, օրինակ, բժշկական որևէ ծառայության դիմաց վճարելու համար այլ եղանակ չկա, քան որևէ հաշվեհամարից փոխանցում կատարելը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես պետք է Առուստամյանը որևէ բժշկական ծառայության համար վճարի առկա պայմաններում։

Դատախազ Հարությունյանը պնդեց, թե որևէ հիմք ներկայացված չէ, որ կա անհրաժեշտություն Առուստամյանի գույքի վրա դրված արգելանքը ինչ-որ կոնկրետ նպատակով վերացնելու։

Փաստաբան Հովիկ Սուքիասյանն էլ դիտարկեց, որ ապացուցման ենթակա չէ այն հանգամանքը, որ անձն, օրինակ, սնվելու անհրաժեշտություն ունի։

«Ի՞նչն ապացուցենք, որ մարդը պիտի իր մերկությունը ծածկի՞, թե՞ որ չպետք է անոթի մնա»,- Սուքիասյանի խոսքը շարունակեց փաստաբան Արմեն Օհանյանը։

Վերջինս հիշեցրեց, որ Սեդրակ Առուստամյանը երկար ժամանակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել տարբեր ընկերություններում և երբ իրենք խոսում են անձի կենսական պայմաններն ապահովելու մասին, ապա պետք է հաշվի առնել, թե ում մասին է խոսքը։ Ընդ որում, ըստ փաստաբանի, խոսքն ամենևին էլ անձանց միջև խտրականություն դնելու մասին չէ, այլ անձանց ստատուսի։ Ըստ փաստաբանի՝ Առուստամյանը մեծ ընկերություններ է ներկայանցնում, հյուրեր է ընդունում, թոփ մենեջեր է, և պարզ է, որ թոփ մենեջերի ծախսային զամբյուղը մեծ է:

«Առուստամյանը չի կարող 100 դոլարանոց կոստյում հագնել Հոնկոնգից պարտնյոր ընդունել»,- ասաց Արմեն Օհանյանը։

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին Առուստամյանը պետք է ներկայացնի միջնորդության մեջ նշված էական հանգամանքները հավաստող փաստաթղթեր։

Արաքս Մամուլյան