Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Հազարավոր մարդիկ մարտի 26-ի երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ պահանջելով վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազի հրաժարականը՝ կառավարությունում կոռուպցիայի մասին ձայնագրությունների հրապարակումից հետո։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոշները՝ ջահերը ձեռքներին, Գլխավոր դատախազության շենքի մոտից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով՝ «Հրաժարական տվե՛ք, հրաժարական տվե՛ք»։

Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Ջուդիթ Վարգայի նախկին ամուսին Պետեր Մադյարը դիմել է ցուցարարներին։ Հենց նա է հրապարակել աուդիո ձայնագրությունը, որտեղ նրա նախկին կինը խոստովանում է, որ դավադրություն է կազմակերպել՝ պաշտպանելու պետական կոռուպցիան։ Մադյարը հաստատել է իր մտադրությունները՝ ստեղծելու սեփական կուսակցությունը՝ հունիսին կայանալիք տեղական և Եվրախորհրդարանի ընտրություններում Օրբանին «մարտահրավեր նետելու» համար:

«Հունգարացիները շնորհակալություն են հայտնում ձեզ, որ այսօր եկել եք հազարներով՝ իշխանություններին ասելու, որ բավական է»,- ընդգծել է Մադյարը: