Հայ ծանրորդները Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով: Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 203 կգ-ն: …

