Հակամարդկային վերաբերմունքն անընդունելի է․ Ադրբեջանում բանտարկված լրագրողի կյանքին վտանգ է սպառնում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող անկախ Toplum TV հեռուստաալիքի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ, նրա հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է եղբայրը՝ Նասիմի Մամեդլին։

Նա նշել է, որ Ալեսքերը եղել է շատ թույլ, ուժեղ գլխացավեր է ունեցել։

«Նա չի կարողանում քնել կոկորդում ուռուցքի պատճառով, նրա համար դժվար է շնչել, երբ պառկած է: Վահանաձև գեղձի հանգույցի չափը հասել է 23 մմ-ի։ Արյան ճնշումը մնում է 90/170-ի սահմաններում»,- ասել է Նասիմի Մամեդլին:

Նա պատմել է, որ մեկ շաբաթ առաջ արված արյան անալիզները նոր խնդիրներ են ի հայտ բերել, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել։

«Եթե հրատապ բժշկական միջամտություն չլինի, դա կարող է նրան կյանք արժենալվ,- ասել է Մամեդլին՝ նշելով, որ եղբոր նկատմամբ հակամարդկային վերաբերմունքն անընդունելի է։

Նշենք, որ մարտի 8-ին՝ Մամեդլիի ձերբակալության օրը, «Ստամբուլ հիվանդանոցի» բժիշկները նրա մոտ տարբեր օրգաններում ուռուցքներ էին հայտնաբերել։ Ձերբակալության օրը Մամեդլիի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ոստիկանությունը հայտարարել էր 7300 եվրոյի հայտնաբերման մասին։ Մամեդլին հերքում է, որ այս գումարն իրեն է պատկանում։ Մարտի 9-ին էլ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրան դատապարտել է չորս ամսվա նախնական կալանքի, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այս որոշումը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն էր իրականացրել է Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկվել էր նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։ Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ էր արձակվել։ Սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հեռուստաընկերության գործով հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամսով կալանքը։ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք։ Բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ։ Ակիֆ Գուրբանովը «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավարն է։ Մարտի 9-ին նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին։ «3-րդ Հանրապետություն» հարթակի մեկ այլ անդամ Ռուսլան Իզեթլին ևս 4 ամսով կալանավորվել է։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչ են անում։

Ի դեպ, ավելի վաղ էլ իշխանությունների բռնաճնշումների նոր ալիքի հետևանքով ձերբակալված լրագրողներն իրենց դժգոհություններն էին հայտնել բանտային վատթար պայմաններից։

Էմմա Չոբանյան