Գիտնականները հայտարարել են արգանդի վզիկի քաղցկեղի բուժման հարցում վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենամեծ առաջընթացի մասին: Ի լրումն սովորաբար նշանակվող ճառագայթային թերապիայի, որն ունի շատ տհաճ կողմնակի ազդեցություններ, խորհուրդ է տրվում օգտագործել համեմատաբար էժան դեղամիջոցների մի շարք, որոնք զգալիորեն բարձրացնում են բուժման արդյունավետությունը: Բժշկական ուռուցքաբանների եվրոպական միության (ESMO) հանդիպման ժամանակ ներկայացված կլինիկական փորձարկումների տվյալները հստակ ցույց …