ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել …

