Դպրոցներում ահաբեկչության վտանգի մասին լուրերը կեղծ են, ԿԳՄՍՆ-ն հորդորում է ծնողներին խուճապի չմատնվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ը առավոտյան մի ծնողից ահազանգ է ստացել, որ մայրաքաղաքի դպրոցներից մեկից զանգահարել են ծնողներին և հորդորել երեխաներին վերցնել դպրոցից, քանի որ ահաբեկչության վտանգ գա։ Մեկ այլ դպրոցի ուսուցիչներից մեկն էլ փոխանցել է, որ աշակերտները դպրոց չեն գնացել այսօր։

Քիչ առաջ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ Telegram-ով հայտարարություններ են տարածվում դպրոցներում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին, որոնք բացահայտ կեղծիք են պարունակում։

«Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։ Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով»,- գրել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն էր գրառում արել՝ անդրադառնալով տելեգրամում տարածվող՝ դպրոցների վերաբերյալ կեղծ տեղեկատվությանը։

«Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»,- գրել է Պապյանը։

ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին հայտնեցին, որ նախարարությունը դպրոցներից և ծնողներից ևս ահազանգեր է ստացել։ Իրավապահ մարմինները ուսումնասիրրել են ահազանգերը, և ծնողներին հորդորել են խուճապի չմատնվել, քանի որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Անի Թամրազյան