Ուկրաինան հայտնում է 16 խոցված ԱԹՍ-ի, ՌԴ ՊՆ-ն՝ 5-ի մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ապրիլի 12-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինային 17 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերով և X-59 կառավարվող հրթիռով, հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարությունը, փոխանցում է Current Time-ը։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ անօդաչու թռչող սարքերն արձակվել են բռնակցված Ղրիմի Չաուդա հրվանդանից, իսկ հրթիռը արձակվել է Դոնեցկի շրջանի օկուպացված հատվածից։ Տեղեկացվում է, որ Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի և Խմելնիցկի շրջաններում 16 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։

Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի տարածքում։ Հրդեհ է բռնկվել, որը ավելի ուշ մարվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռոստովի մարզում, իսկ մեկը՝ Բելգորոդի շրջանում։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տիպի թևավոր հրթիռներով և անօդաչու սարքերով զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինան։ Ինչպես հաղորդում է Ukrenergo-ն, հարձակման են ենթարկվել երկրի հինգ շրջաններում գտնվող էներգետիկ օբյեկտները՝ Խարկովում, Կիևում, Զապորոժիեում, Օդեսայում և Լվովում։ «Ցենտրէներգոն» հայտարարել է, որ հարվածների հետևանքով ամբողջությամբ ավերվել է Կիևի մարզի «Տրիպոլսկայա» ՋԷԿ-ը, վնասվել է Խարկովի քաղաքային ՋԷԿ-ը, հարձակման է ենթարկվել նաև Սումի քաղաքի ՋԷԿ-ը։