ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեն չի կարողացել համաձայնության գալ Պաղեստինի նոր դիմումի շուրջ Պաղեստին պետությունը  որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ ընդունելու վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման շուրջ։ Կոմիտեի անդամների երկու երրորդը հավանություն է տվել պաղեստինյան կողմի հայտարարությանը, սակայն հինգ անդամներ հավանություն չեն տվել, ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, որի երկիրը ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Գործող կանոնների համաձայն՝ կոմիտեն կարող է ընդունել ՄԱԿ-ում նոր անդամների ընդունման դիմումները միայն կոնսենսուսի հիման վրա։ Սա նշանակում է, որ կոմիտեն դժվար թե առաջարկի քվեարկություն պաղեստինյան դիմումի վերաբերյալ: Միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քննարկման ներկայացնել համապատասխան բանաձև։
Դիվանագետների կարծիքով` Ալժիրը ծրագրում է դա անել արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում, սակայն նման բանաձևը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի ամենամոտ դաշնակից ԱՄՆ-ի կողմից վետոյով: Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները պետք է նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ։
Որպեսզի ընդունելության հայտը ընդունվի քննարկման, դրան պետք է աջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից առնվազն ինը, իսկ մշտական հինգ անդամներից ոչ մեկը՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը չպետք է օգտվեն վետոյի իրավունքից: Եթե այս պայմանները կատարվում են, հայտարարությունը ներկայացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը, որտեղ այն պետք է ստանա անդամների առնվազն երկու երրորդի աջակցությունը:
Անվտանգության խորհուրդը մեկ շաբաթ ուներ այս փաստաթուղթը համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար։ Դիտորդները դիմումի քննարկմանն ուղղված այս պաշտոնական քայլը գնահատեցին որպես պաղեստինցիների միջանկյալ հաղթանակ։
Պաղեստինցիների դիմումը մերժվել էր դեռևս 2011 թվականի նոյեմբերին՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի դիրքորոշման պատճառով։ Հաջորդ տարի ՄԱԿ-ը, չնայած Միացյալ Նահանգների դիմադրությանը, դիտորդի կարգավիճակ շնորհեց պաղեստինցիներին։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 139-ը ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն։