Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
Քաղաքականություն
05.05.2024 | 17:10Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։