Էլմիրա Կարապետյանը դարձել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն ընթանում է Ռիո դե Ժանեյրոյում։ «10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցած մարզիկներից օլիմպիական ուղեգիր ուներ միայն Կարապետյանը»,- հայտնում են ֆեդերացիայից։ Մյուս մասնակիցները պայքարում էին ոչ միայն մեդալների, այլև …

