Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ նախօրեին արած հայտարարությունների առնչությամբ։ «Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք արտահայտվել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում …

