Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները գերազանցել են 300 հազարը՝ սպանված և վիրավոր։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ռազմական առումով Ռուսաստանը կորցրել է իր սովորական զինված ուժերի զգալի մասը»,- ընդգծել է նա Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։ Բացի այդ, Ռուսաստանը կորցրել …

