30 Նոյեմբեր 2023 | 11:07
ՀԱՄԱՍ-ը պատանդների նոր ցուցակ է ներկայացրել, զինադադարը կշարունակվի. Իսրայելի կառավարություն
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ զինադադարը կերկարաձգվի, քանի որ ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է պատանդների նոր ցուցակ, որոնց նախատեսում է ազատ արձակել հինգշաբթի օրը։ Ցուցակում տասը մարդ կա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ռազմական կաբինետը գիշերը միաձայն որոշեց, որ եթե մինչև առավոտյան յոթը ցուցակը չներկայացվի համաձայնագրում նկարագրված ձևով, ապա կրակն անմիջապես կվերսկսվի։ Իսրայելը հենց նոր է …