Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից ու Իլհամ Ալիևի վերընտրությունից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն Ալիևը ԱՄՆ-ից այդպես է շնորհավորանք չի ստացել։ Ընտրություններից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ փետրվարի 7-ի նախագահական ընտրությունները տեղի են …

