Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրներին և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի գործողություններին՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի …

