Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները հայտարարագրել են 5.221.656.663 ՀՀ դրամ, փաստացի՝ 8.702.761.105 ՀՀ դրամի փոխարեն՝ այդ կերպ թաքցնելով նշված ժամանակահատվածում ընկերության կողմից աշխատողներին կանխիկ եղանակով վճարված 3.481.104.442 ՀՀ դրամ հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 826.721.142 ՀՀ դրամ գումար, որից 696.220.888 ՀՀ դրամը՝ եկամտային հարկ, 130.500.254 ՀՀ դրամը՝ սոցիալական վճար․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Բացի այդ, վերջիններս 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մի շարք տնտեսվարող սուբյեկտների փաստացի մատակարարել է ընդհանուր 751.416.036 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն նույն տնտեսվարող սուբյեկտների անվամբ տվյալ ժամանակահատվածում դուրս են գրվել ընդհանուր 645.540.110 ՀՀ դրամի հարկային հաշիվներ` այդ կերպ թաքցնելով ընկերության կողմից իրականացված 105.875.926 ՀՀ դրամ արժեքով հարկվող գործարքները և խեղաթյուրված տվյալներ մտցրել նույն ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 21.175.185 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ։

Նշվածի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 847․896․327 ՀՀ դրամի վնաս։

Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա 14.03.2024 թվականին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին` վերջիններիս նկատմամբ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

14.03.2024թ․ թվականին ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու մասին և նույն օրը վերջիններիս ներկայացվել է հանրային քրեական մեղադրանքներ։

14․03․2024թ․ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են։

Կատարված մի շարք անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների ճնշման ներքո ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը ներկայացված մեղադրանքում իրենց ամբողջությամբ մեղավոր են ճանաչել, որի արդյունքում ընկերության կողմից հարկային մարմին է ներկայացվել ճշգրտված հաշվարկեր և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 847․896․327 ՀՀ դրամի վնասը։

Նախաքննությունը շարունակվում է։