Թբիլիսիում 14 մարդ է բերման ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ իրավապահները 14 անձ են ձերբակալել, Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղում անելով, գրում է  Current Time-ը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեկ ոստիկան վիրավորվել է «ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով»։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվել։

Ցուցարարները բերման են ենթարկվել մանր խուլիգանության (Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդված) և պետական պաշտոնյաների պահանջներին չենթարկվելու համար (Վրաստանի Վարչական օրենսգրքի 173-րդ հոդված): Ըստ ՆԳՆ-ի՝ հավաքի մասնակիցները «խախտել են հասարակական կարգը, հաշվի չեն առել իրավապահների օրինական պահանջները, դիմադրել են նրանց և վիրավորանքներ հասցրել»։

Ակցիայի կազմակերպիչները մտադիր են այսօր ևս փողոց դուրս գալ խորհրդարանում օրենքի քննարկումներին զուգահեռ, հայտնում է Mtavari-ն։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի առավոտյան Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ։ Մայրաքաղաքում քաղաքացիները հավաքվել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ։ Ակցիայի առաջին մասը սկսվել է առավոտյան ժամը 10-ին, երբ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը սկսել է օրինագծի քննարկումը։ Երկրորդը՝ երեկոյան ժամը յոթին։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին։ Այն իր բովանդակությամբ նույնական է անցյալ տարի նախաձեռնված նախագծի համեմատ, որը հետ կանչվեց բողոքի ցույցերի պատճառով:

«Թափանցիկություն ապահովելու համար» օրինագիծը նախատեսում է գրանցամատյանի ստեղծում, որտեղ կնշվեն արտերկրից 20 տոկոսից ավելի ֆինանսավորում ունեցող բոլոր ոչ առևտրային կազմակերպությունները և լրատվամիջոցները։