Իսրայելը խոստանում է պատասխանել Իրանի հարձակմանը

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալեվին ասել է, որ իր երկիրը կպատասխանի Իրանի վերջին հարձակմանը, սակայն չի հստակեցրել, թե ինչպես և երբ դա տեղի կունենա, մինչդեռ  համաշխարհային առաջնորդները դեմ են արտահայտվել պատասխան քայլերին՝ փորձելով խուսափել Մերձավոր Արևելքում բռնությունների պարույրից, գրում է VOA-ն:

Գեներալ-լեյտենանտ Հալեվին  նշել է, որ Իսրայելը դիտարկում է հետագա գործողությունները, սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին  իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի՝ «երբ հարմար գտնի»:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպումներ է ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հնարավոր պատասխանը։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթիվ Սքալիզի հետ զրույցում Նեթանյահուն ասել է, որ «Իսրայելը կանի անհրաժեշտ ամեն ինչ իրեն պաշտպանելու համար»։

Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ համաձայնությամբ հակաօդային պաշտպանության և օդանավերի կողմից խոցվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների 99%-ը: