Բռնակցված Ղրիմում միգրանտներին աշխատանքի ընդունելու սահմանափակումներ են մտցրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բռնակցված Ղրիմում արգելել են ընթացիկ տարում ներգաղթյալներին աշխատանքի ընդունել 35 տեսակի տնտեսական գործունեության ոլորտում, ասվում է ՌԴ կառավարության հրամանագրում։ Ներգաղթյալներին կարգելվի աշխատանքի ընդունել, մասնավորապես, բուսաբուծության և անասնաբուծության, սննդի արտադրության, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, թափոնների վերամշակման և հեռացման, մեծածախ և մանրածախ առևտրի մեջ (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի և մոտոցիկլետների առևտրի), ինչպես նաև արգելվում է աշխատել կրթության և մշակույթի ոլորտներում, փոխանցում է The Moscow Times-ը։

Տարածաշրջանի «ղեկավար» Սերգեյ Աքսյոնովն իր Telegram-ալիքում հայտարարել է, որ աշխատանքային միգրանտների անվերահսկելի ներկայությունը Ղրիմի և Ռուսաստանի տարածքում, ընդհանուր առմամբ, անընդունելի է։

«Աշխատանքային միգրացիան պետք է ավելի վերահսկելի դառնա, իսկ օրինախախտներին պետք է երաշխավորվի Ռուսաստանից վտարումը»,- գրել է նա։

Նաև, ըստ Աքսյոնովի, Ղրիմում նախատեսում են մինչև մայիսի 1-ը պատրաստել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն կեցության մասին հրամանը խախտելու համար պատիժը խստացնելուն և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը խախտող օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն ապահովելուն։

Նախկինում միգրանտների աշխատանքի արգելք էր մտցվել ՌԴ Չելյաբինսկի, Մագադանի, Կալինինգրադի, Տուլայի, Նովոսիբիրսկի, Տյումենի, Կալուգայի և Նովգորոդի մարզերում, ինչպես նաև Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում՝ Յուգրայում և Յակուտիայում:

Մարտին Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ միգրանտների մուտքը Ռուսաստան պետք է սահմանափակվի։

Նրա կարծիքով՝ որոշ այցելուներ «կուրորեն օգտագործվում են» ռուսներին վնասելու, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու և այլ «իրավիճակի ապակայունացման» «գործիքների» վերածելու համար։