ՆԱՏՕ-ն պատրաստվում է հայտարարել, որ 31 անդամ երկրներից 18-ը կկատարեն այս տարի պաշտպանության ծախսերին իրենց ՀՆԱ-ի 2%-ը հատկացնելու պահանջը: Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի շրջանակներից երեք պաշտոնական աղբյուրներ։ «ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ 2024 թվականին իր անդամների մոտ երկու երրորդը կհասնի 2 տոկոսի մակարդակին»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ FT-ն ՆԱՏՕ-ի անդամ երկրներում …

