ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության գործունեության ժամկետի երկարացումը կախված է իրավիճակից, ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե լինեն անվտանգային լրացուցիչ ռիսկեր, և իրավիճակը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին կա, բնական է, որ նման անհրաժեշտություն կառաջանա»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Այս պահին դեռևս դա պահում ենք որպես մեր հնարավոր գործողությունների ծրագիր։ Այս պահին կա մեր ցանկությունը, որը կիսվում է եվրոպական կողմից՝ շարժվել այդպես, իհարկե, եթե իրավիճակը բարելավվի, այսպես զգալի ձևով մենք կարող ենք քննարկել նաև այլ տարբերակներ, նկատի ունեմ իրավիճակի սահմանում, անվտագային ռիսկեր և այլն»,- նշեց նա։

Փոխարտգործնախարարի դիտարկմամբ՝ տեսնում են, թե ինչ մեծ դեր են խաղում ԵՄ դիտորդները։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում 2023 թվականի կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության ժամկետը կարող է երկարացվել ևս 2 տարով։ Փաշինյանը նաև ասել էր, որ քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը։

Հավելենք, որ ԵՄ դիտորդներն իրենց առաքելությունը Հայաստանում սկսել են կատարել նախորդ տարվա փետրվարի 20-ից։

Մանյա Պողոսյան