Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բեռլինում անցկացված բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության վատթար վիճակը։ «Մանրամասն քննարկել ենք քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ազատության հարցերը։ Կենսունակ ժողովրդավարության անբաժանելի մասն է կրիտիկական քաղաքացիական հասարակությունը: Խոսքի ազատություն, մամուլի ազատություն պետք է լինի։ Գերմանիան նպաստում է աշխարհում մարդու իրավունքների …

