Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բեռլինում անցկացված բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է Ադրբեջանում մարդու իրավունքների  և լրատվամիջոցների ազատության  վատթար վիճակը։

«Մանրամասն քննարկել ենք քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ազատության հարցերը։ Կենսունակ ժողովրդավարության անբաժանելի մասն է կրիտիկական քաղաքացիական հասարակությունը: Խոսքի ազատություն, մամուլի ազատություն պետք է լինի։ Գերմանիան նպաստում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ազատ մամուլ, մարդու իրավունքները չպետք է ոտնահարվեն։ Տարբեր երկրներում այս իրավիճակը բարելավելու ներուժ կա»,- ասել է Շոլցը։

Abzas Media-ի գործով կալանավորված Իմրան Ալիևի և, ընդհանրապես, անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Իլհամ Ալիևն ասել է, թե «Ադրբեջանում մարդու իրավունքները պաշտպանված են, լրատվամիջոցների ազատությունը՝ ապահովված»։

«Չկա գրաքննություն, կա անվճար ինտերնետ։ Կան հարյուրավոր լրատվամիջոցներ։ Ուստի անարդար կլինի քննադատել Ադրբեջանին ԶԼՄ-ների արգելափակմանն ուղղված քայլերի համար։ Եթե ​​ինտերնետն անվճար է, ի՞նչ սահմանափակումների մասին կարող ենք խոսել։ Ինչ վերաբերում է առանձին խնդիրներին, ապա իրավապահ մարմինները հետաքննում են բոլոր հարցերը։ Որոշ ժամանակ առաջ ձերբակալվել են արտերկրից ապօրինի ֆինանսավորվող որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Դա արվել է Ադրբեջանի օրենսդրությանը լիովին համապատասխան»,- ասել է Ալիևը։

Նա պնդել է, թե բոլոր կալանավորումներն օրինական են։

«Եթե ​​դրսից անօրինական ֆինանսավորում ստացած լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ հետաքննություն  է իրականացվում, դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցներն ազատ չեն։ Բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում։ Մենք, ինչպես ցանկացած այլ երկիր, պետք է պաշտպանենք մեր լրատվական տարածքը արտաքին բացասական ազդեցությունից։ Ադրբեջանն ունի ազատ հասարակություն, մարդիկ ազատ կառուցում ու ստեղծագործում են, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։

Նախօրեին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան