Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել

Լուրեր

05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան ՀՀ Ոստիկանությունը Երևանի Պուշկինի փողոցի շենքի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել, որ հարակից գործող ակումբից երաժշտության բարձր ձայն է լսվում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Ոստիկանության ներկայացուցիչ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ոստիկան ծառայողները 2 անգամ այցելել են դեպքի վայր, կազմել են համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն՝ լռությունը խախտելու վերաբերյալ: 1 հոգի վարչական իրավախախտման համար բերվել է ոստիկանություն, արձանագրությունը կազմվել է, հետ է ուղարկվել»,- մանրամասնեց Գաբրիելյանը։

Նշենք, որ դեպքի մասին գրառում է կատարել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Կից նա հրապարակել է նաև քաղաքացու կողմից տրամադրված տեսանյութերը, որոնցում երևում է, որ ոստիկանության ծառայողների գալուց հետո ակումբի ներկայացուցիչը վիճում է ոստիկանների հետ ու հրում նրանցից մեկին, ինչից հետո էլ նրան բերման են ենթարկում։

«Որոշ ժամանակ առաջ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչներից դիմում-նամակ էի ստացել, որը վերաբերում էր իրենց շենքի շրջակայքում եղած հանրային սննդի հաստատությունների կողմից գիշերային ժամերին աղմուկի թույլատրելի շեմերը պարբերաբար, գրեթե մշտական անցնելուն, հատկապես բարձր երաժշտության միջոցով։ Համաձայնել էի, որպեսզի օրենսդրական փոփոխություններ մշակենք այս մասով, որպեսզի բնակիչների անդորրը այդ շենքում և մնացած այլ բնակելի շենքերում պահպանվի։

Սակայն այսօր ստացել եմ ստորև նամակը և տեսանյութերը, որոնք հրապարակում եմ։ Կարծում եմ, որ Ներքին գործերի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը (մյուս համայնքապետարանները նույնպես) պետք է հավելյալ ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ Պուշկինի 40, թե՛ մնացած բնակելի շենքերի և տների բնակիչների անդորրը օրենքի համաձայն խստագույնս պահպանվի։
***

Բարև Ձեզ, պարոն Թորոսյան,

Երեկ գիշերը գրեթե բոլոր հանրային սննդի օբյեկտները լուռ էին, բացի Քոլեքթիվից: Վերջինս ոստիկանության ժամանելուց և արձանագրություն կազմելուց հետո շարունակում է աղմկել և դա իրենց մոտ մշտական բնույթ է կրում, այսինքն գրեթե միշտ ոստիկանության հեռանալուց հետո երաժշտությունը չի դադարում, նույնիսկ ավելի են բարձրացնում: Երբ երեկ ես երկրորդ անգամ ահազանգեցի 102 և ոստիկանները կրկին մոտեցան տեղի ունեցավ տեսանյութում արտացոլված միջադեպը:

Կից Ձեզ եմ ուղարկում երեկ գիշերը ժամը 01:15-ին կատարված տեսաձայնագրությունը, որտեղ երևում է Քոլեքթիվ հանրային սննդի օբյեկտի ներկայացուցչի խուլիգանական վարքագիծը, ինչի արդյունքում վերջինիս բերման ենթարկեցին: Ինչպես նաև, Ձեզ եմ ուղարկում երեկ ոստիկանների կողմից օբյեկտի ներկայացուցչին բերման ենթարկելուց հետո ներսում արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ հանրային սննդի օբյեկտը չի անջատել երաժշտությունը և 20.04.2024թ-ին արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է բարձր երաժշտության ուղեկցությամբ պարող անձանց բազմությունը: Վերջին երկու տեսանյութերը ևս արված են գիշերը 01:00-ի սահմաններում:
Խնդրի հնարավոր կարգավորման համար, եթե նպատակահարմար գտնեք, կխնդրեի հանրայնացնել այս միջադեպը և տեսանյութերը:
Շնորհակալ եմ:

Հարգանքով՝ Անահիտ Բեգլարյան»,- նշված է գրառման մեջ։

Անժելա Պողոսյան