Էռնեկյանի ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության հետ․ կէժանանա՞ն արդյոք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայությունները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա Ս․Ա․» ընկերությունը մտադիր է երկարացնել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի ժամկետը և այդ նպատակով բանակցություններ է սկսել ՀՀ կառավարության հետ։

Պայմանագիրը, որով «Զվարթնոց» օդանավակայանը հանձնվել է «Կորպորասիոն Ամերիկա»-ի հավատարմագրային կառավարմանը (2007թ-ից ներառում է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանը), կնքվել է 2001 թ-ին և ուժի մեջ մտել 2002 թ-ին՝ 30 տարով։ Այսինքն՝ դրա ժամկետը լրանում է 2032 թ-ին։ Դրանից հետո, ըստ պայմանագրի, կառավարիչն իրավունք ունի միակողմանիորեն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ անսահմանափակ երկարաձգել այն: Բայց քանի որ արգենտինական ընկերությունը ցանկանում է պայմանագիրը երկարացնել առնվազն 50 տարով, դրա համար բանակցում է ՀՀ կառավարության հետ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ կառավարություն, որը մեր հարցումը վերահասցեագրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 1 ամիս 5 օր անց ստացանք փոխնախարար Արմեն Սիմոնյանի պատասխանը, որն, ըստ էության, չի հերքել մեր տեղեկությունը։

«ՀՀ վարչապետի՝ «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» 2023 թ․ 93-Ա որոշմամբ ՀՀ կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս․Ա-ի միջև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներդրումային ծրագրի՝ կոնցեսիոների կողմից իրականացվելիք ներդրումների և պայմանագրային պարտավորությունների գնահատման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը բանակցում է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ։ Նշված բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- նշել է Սիմոնյանը։

Նախարարությունից նաև հայտնել են, որ, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տեղեկատվության, մինչ օրս կատարված ներդրումների չափը կազմում է 373,989,381 ԱՄՆ դոլար և ընկերությունը չունի չկատարված որևէ պարտավորություն։

Կփորձի՞ արդյոք ՀՀ կառավարությունը վերանայել «Կորպորասիոն Ամերիկայի» հետ պայմանագրի դրույթները, պարզ չէ: Գործող պայմանագրով կառավարչի համար սահմանված է առնվազն 20 % ներքին շահութաբերություն։

Մասնագետները փաստում են, որ «Զվարթնոցը» համարվում է տարածաշրջանի ամենաթանկ օդանավակայանը: Դեռ 2012-ին դա արձանագրվել էր նաև ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության Հայաստանի քաղավիացիայի ոլորտի վերաբերյալ զեկույցում։
ՀՀ կառավարության 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ մինչև 2019 թվականը «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը, որը աշխարհի օդանավակայանների խոշորագույն օպերատորներից է, արձանագրում էր շահութաբերության բարձր ցուցանիշներ, իսկ ՀՀ-ի դուստր ձեռնարկությունը եղել է ամենաշահութաբերներից մեկը: Համավարակի ճգնաժամից հետո ֆինանսական վիճակը վերականգնվել է, միաժամանակ «Արմենիա միջազգային օդանավակայանններ» ՓԲԸ-ն լավ է դիմակայել 44-օրյա պատերազմի, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված մարտահրավերներին: Կառավարության ծրագրում նաև արձանագրվել է, որ «Կորպորասիոն Ամերիկան» հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որը ենթադրում է ՝ հզորությունների կրկնապատկում և մոտ 400 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ։

Գայանե Խաչատրյան