ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը թույլատրել է Ուկրաինայի Զինված ուժերին հարվածել Ղրիմում օբյեկտներին ATACMS հեռահար հրթիռներով, որոնք վերջերս են փոխանցվել Կիևին։ The New York Times-ին պատմել են Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ամերիկյան ռազմական գերատեսչությունն օկուպացված թերակղզին անվանել է ռուսական օդային և ցամաքային ուժերի կենտրոն, «որտեղ Ռուսաստանը մինչ այժմ ուներ համեմատաբար ապահով ապաստան»։ Հետևաբար, ATACMS համակարգերի օգտագործմամբ հարվածների նպատակը կլինի «ավելի մեծ ճնշում գործադրել Ղրիմի վրա», նշել է Պենտագոնի խոսնակը։

Բացի այդ, ATACMS-ը կարող է օգտագործվել Ուկրաինայի այլ օկուպացված շրջաններում ռուսական բանակի թիկունքում հարվածներ հասցնելու համար։ Այս դեպքում հրթիռների թիրախները կլինեն Ռուսաստանի մատակարարման կենտրոնները երկրի հարավ-արևելքում, պարզաբանել են Պենտագոնից։

Ըստ NYT-ի՝ Ուկրաինան ստացել է ATACMS-ի՝ մինչև 300 կմ հեռահարությամբ տարբերակը։ Փոխանցված հրթիռների թիվը չի հաղորդվում։ Անցած աշնանը ԱՄՆ-ը Կիև էր ուղարկել նույն համակարգի հրթիռներ՝ 165 կմ հեռահարությամբ։

Ավելի վաղ NYT-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը գաղտնի 100-ից ավելի ATACMS հրթիռ է փոխանցել Ուկրաինային։ Ուկրաինացի զինվորականներն արդեն օգտագործել են դրանցից մի քանիսը, մասնավորապես, ապրիլի 17-ին Ղրիմի վրա հարձակման ժամանակ։ Այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր թերակղզու հյուսիսում գտնվող Ջանկոյ օդանավակայանի վրա հարձակման մասին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ զենք է կիրառվել։ Դրանից երկու օր անց ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Սև ծովի վրա երեք ATACMS հրթիռ են խոցել։