ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Լիտվայի և Լատվիայի Ներքին գործերի նախարարությունների պատվիրակությանը՝ Լիտվայի ՆԳ նախարարությանը կից հանրային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասի գլխավորությամբ։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ …

