Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ տեսակապի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում համայնքը կարևորում է միջազգային փորձագետների կարծիքն ու համատեղ ճանապարհային քարտեզի մշակումը: Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված …

