Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Մայիսի 1-2-ը Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է News Georgian:

Տուժածների թվում ոստիկաններ կան։ Որոշ հիվանդներ արդեն դուրս են գրվել կլինիկաներից։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժած ցուցարարները դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ ունեն, ինչպես նաև թունավորում և շնչուղիների հետ կապված բարդություններ։

Ըստ TV Pirveli-ի՝ առնվազն մեկ մարդ հոսպիտալացվել է ռետինե փամփուշտներից վնասվածքներով։ Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ոստիկանությունը դրանք չի կիրառել։ Օգտագործվել են միայն ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, պնդում են իրավապահները։

Տասնյակ հազարավոր մարդիկ մայիսի 1-ի երեկոյան հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ պահանջելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։

Ապրիլի 9-ի և Չիչինաձեի փողոցներից խորհրդարանի ծառայողական մուտքերի մոտ ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Շենքի բակում տեղակայված հատուկ ջոկատայինները հատուկ տեխնիկա են կիրառել։ Ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր ու ճայթուկներ են նետվել։ Խորհրդարանի մոտ բողոքի ցույցն ավարտվել է լուսադեմին։